Բարի գալուստ Ստեմպ Էքսպրես


“Ստեմպ Էքսպրես” ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին:
Առաջինը Հայաստանում Ստեմպ Էքսպրես ընկերությունն առաջարկում է ինքնահոս “ֆլեշ” կնիքներ, առանց թանաքի բարձիկների կիրառման: Դրանք հեշտ է օգտագործել և նորաձև են Ձեր կարգավիճակի համար:
Ընկերության մասնագետները տիրապետում են ոլորտի վերջին նորություններին և պատրաստման լավագույն տեխնոլոգիային` ունենալով հնգամյա գործունեության փորձ Ռուսաստանի Դաշնությունում:
Ընկերության կողմից հիմնականում առաջարկվում են համաշխարհային առաջատար ԿՈԼՈՊ ավստրիական ընկերության կնիքների և դրոշմակնիքների հիմքերը:
Յուրաքանչյուր պատվիրատուի համար իրականացվում է անհատական դիզայն:
Կնիքների, դրոշմակնիքների պատրաստումն իրականացվում է բացառիկ սեղմ ժամկետներում` տևողությունը մինչև 30-45 րոպե:
Կիրառվող լավագույն նյութերի, հիմքերի և տեխնոլոգիայի շնորհիվ ընկերությունն ապահովում է արտադրանքի բարձրագույն որակ:
Առաջարկվող ծառայությունների և արտադրանքի գները մրցունակ են և գործում է նաև մշտական և կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված ճկուն զեղչային համակարգ:

Մենք սպասում ենք Ձեզ:



 

Արտադրանք և ծառայություններ

Մենք տրամադրում ենք հետևյալ արտադրանքն ու ծառայությունները.

- Կնիքների, դրոշմակնիքների, ինքնահոս "ֆլեշ" կնիքների և ստորագրությունների արտադրություն

- Կնիքների անհատական դիզայն (անհրաժեշտության դեպքում՝ լոգոյով)

- Ինքնահոս "ֆլեշ" կնիքների վերալիցքավորում

- COLOP հիմքերի և այլ պարագաների մանրածախ վաճառք

 

 

 

 

 

 

 

 

 

Կնիքների հիմքեր

 

Դուք կարող եք ընտրություն կատարել կնիքի հիմքերի լայն տեսականուց.

- COLOP հիմք (10, 20, 30, 40)

- COLOP հիմք (15, 25, 35, 45)

- COLOP հիմք (52, 53, 54, 55)

- COLOP հիմք (50, 60)

- COLOP հիմք (Q12, Q17, Q24)

- COLOP օվալաձև հիմք (44, 55)

- COOLOP մկնիկաձև հիմք (R40)

- COLOP գրպանի հիմք (R30, R40)

- COLOP գրպանի հիմք (20, 30)

- Տեղական հասարակ հիմք

- Ֆլեշ կնիքի մետաղյա հիմք

 

 

 

 

 

 

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

ՍՊԸ, ԲԲԸ, ՓԲԸ և այլ իրավաբանական անձանց համար.

- Ընկերության կանոնադրություն
- ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության վկայական

- Հարկ վճարողի հաշվարկային համար (ՀՎՀՀ)
- Ընկերության գլխավոր ղեկավարի (տնօրեն, գլխավոր տնօրեն, գործադիր տնօրեն, նախագահ, վարիչ և այլն) անձնագիր

 

Անհատ ձեռնարկատերերի համար.
- ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության վկայական

- Հարկ վճարողի հաշվարկային համար (ՀՎՀՀ)
- Անհատ ձեռնարկատիրոջ անձնագիր